Conchiglioni՝ սպանախով ու ռիկոտայով

Conchiglioni՝ սպանախով ու ռիկոտայով՝ մատուցված Romesco սոուսով բազիլիկով։

Serves: 2Medium

Ingredients

  • 470 g Conchiglioni

  • 200 g սպանախ

  • 250 g Ռիկոտա

  • 100 g Պարմեզան

  • 2 clove Սխտոր

  • 1 pinch Մշկընկույզ

  • 1 pinch Սև պղպեղ

  • 1 tsp Աղ

  • 2 tbsp Ձիթայուղ

  • 200 g Romesco սոուս

  • 3 piece բազիլիկ

Instructions

  1. 1

    Սկզբում պատրաստում եմ միջուկը․ սպանախը թեթև եփում, լավ քամում, մանր կտրատում ու խառնում ռիկոտայի, պարմեզանի, սխտորի, աղի, սև պղպեղի և մի պտղունց մշկընկույզի հետ։

  2. 2

    Conchiglioni-ն եփում եմ մինչև ալ դենտե, լցոնում միջուկով։

  3. 3

    Թխելու ամանի մեջ նախ լցնում եմ Romesco սոուսը, հետո շարում լցոնված Conchiglioni-ները, ծածկում փայլաթիթեղով և թխում։

  4. 4

    Վերջում հանում եմ փայլաթիթեղը, վրան մի քիչ էլ պարմեզան լցնում ու նորից կարճ պահում ջեռոցում, որ թեթև կարմրեն։

  5. 5

    Մատուցելիս ավելացնում եմ պարմեզան, մի քիչ ձիթայուղ ու բազիլիկ։

Published on 4/22/2026