Մանգոլդի ռոլեր՝ բազուկի և սպիտակ լոբու հումուսով

Թեթև, վառ ու գունավոր բանջարեղենային նախուտեստ։

Prep: 15mCook: 15mServes: 1

Ingredients

  • 2 piece մանգոլդ

  • 1 piece գազար

  • 1 piece վարունգ

  • 1 bunch ծիլեր

  • 1 piece կարմիր սոխ

  • 1 cup եփած սպիտակ լոբի

  • 1 piece ջեռոցում եփված բազուկ

  • 1 tbsp թահինի

  • 1 tbsp Կիտրոնի հյութ

  • 1 clove Սխտոր

  • 1 tbsp Ձիթայուղ

  • 1 tsp քիմիոն

  • 1 tsp Աղ

  • 1 tbsp քացախ

  • 1 tbsp ջուր

  • 1 pinch Պղպեղ

  • 1 pinch շաքար

Instructions

  1. 1

    Մանգոլդի տերևները առանձնացնել ցողուններից։

  2. 2

    Ցողունները դնել մի կողմ՝ մարինացնելու համար։

  3. 3

    Տերևները լվանալ և կենտրոնական հաստ երակը մի փոքր բարակեցնել, ապա թեթև տրորել թփերը, որպեսզի փափկեն։

  4. 4

    Մանգոլդի ցողունները 1 րոպե եռացնել, ապա կտրել բարակ ձողիկների տեսքով և կարմիր սոխի հետ նվազագույնը 15 րոպե մարինացնել։

  5. 5

    Մարինատի համար խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, ավելացնել աղ, պղպեղ և մի քիչ շաքար։

  6. 6

    Հումուսի համար բլենդել սպիտակ լոբին, բազուկը, թահինին, կիտրոնի հյութը, սխտորը, ձիթայուղը, քիմիոնը և աղը, մինչև ստացվի հարթ զանգված։

  7. 7

    Գազարը և վարունգը կտրել ձողիկաձև։

  8. 8

    Մանգոլդի տերևի վրա տարածել հումուս, ավելացնել բանջարեղենը, մարինացված ցողուններն ու սոխը, ծիլերը ապա փաթաթել ռոլի տեսքով

Published on 3/16/2026