Թարմ արտիչոկով միջերկրածովյան աղցան

Այս աղցանը համադրում է արտիչոկ, սպիտակ լոբի և մարինացված լոլիկ՝ համեմված կանաչ սոուսով։

Prep: 15mCook: 10mServes: 1

Ingredients

  • 3 piece արտիչոկ

  • 1 cup սպիտակ լոբի

  • 1 box բուրատա / ստրաչատելա

  • 4 piece մարինացված չորացրած լոլիկ

  • 1 cup կալամատա

  • 1 bunch սպանախ

  • 5 tbsp Ձիթայուղ

  • 2 piece կիտրոն

  • 1 tsp Աղ

  • 1 tsp Սև պղպեղ

  • 1 bunch Մաղադանոս

  • 1 bunch բազիլիկ

  • 2 clove Սխտոր

  • 1 tbsp Կիտրոնի հյութ

  • 1 piece չիլի

Instructions

  1. 1

    Արտիչոկը մաքրել և անմիջապես դնել կիտրոնաջրի մեջ, որպեսզի գույնը չփոխվի։

  2. 2

    Նույն ջրին ավելացնել էլ ավելի շատ կիտրոնի հյութ, սխտոր և աղ, ապա խաշել մինչև փափկելը։

  3. 3

    Հանել, չորացնել և թեթև տապակել ձիթայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը։

  4. 4

    Կանաչ սոուսի համար հարել մաղադանոսը, բազիլիկը, սխտորը, չիլին, ձիթայուղը և կիտրոնի հյութը։

  5. 5

    Ափսեի մեջ դնել կանաչին (baby սպանախ կամ ռուկոլա), ավելացնել սպիտակ լոբին, կալամատան և մարինացված չորացրած լոլիկը։

  6. 6

    Վրան դնել բուրատան (կամ ստրաչատելա), ավելացնել արտիչոկները և լցնել կանաչ սոուսը։

  7. 7

    Վերջում ավելացնել սև պղպեղ և քերած կիտրոնի կեղև։ 🌿✨

Published on 3/19/2026