Դեղձով գալետ
Աշնանային բույրերով ու համերով նուրբ գալետ՝ բարակ ֆիլո խմորով, հյութալի դեղձով և բրի պանրով։ Տաք-տաք մատուցվում է մեղրով ու պիստակի փոշով։
Ingredients
3 piece դեղձ
1 package ֆիլո խմոր
1 piece բրի պանիր
1 tbsp յուղ
1 tsp դարչին
1 tbsp մեղր
1 tbsp պիստակի փոշի
Instructions
- 1
Դեղձը կտրատել բարակ, փոքրիկ շերտերի։
- 2
Ֆիլո խմորի թերթերը զույգերով շարել՝ յուրաքանչյուր շերտը յուղով պատելով։
- 3
Խմորի կենտրոնում շարել բրի պանիրը, ապա վրան դասավորել բարակ կտրատած դեղձի շերտերը։
- 4
Դարչին ցանել միջուկի վրա և խմորի եզրերը ծալել դեպի ներս՝ գալետի ձև ստանալու համար։
- 5
Գալետի եզրերը թեթև յուղապատել և թխել 200°C ջերմաստիճանում մոտ 20–25 րոպե, մինչև եզրերը թեթև կարմրեն։
- 6
Ջեռոցից հանելուց անմիջապես հետո տաք գալետի վրա ցողել մեղր և շաղ տալ պիստակի փոշի։
Notes
Բրին կարելի է փոխարինել կամամբեր պանրով, իսկ ֆիլո խմորը` շերտավորով:
Published on 10/6/2026