Մուհամմարա սոուս կամ կարմիր պղպեղի և ընկույզի դիփ 🌶️
Կարմիր պղպեղից, սխտորից և ընկույզից պատրաստվող բուրավետ ու թեթև կծու դիփ։ Մատուցվում է նռան օշարակով, սոճու ընկույզով և նռան հատիկներով։
Ingredients
Դիփի համար
2 piece կարմիր պղպեղ
1 head սխտոր
2 tbsp ձիթայուղ
1 cup բոված ընկույզ
1 tbsp տոմատի մածուկ
1 handful մաղադանոս
2 tbsp նռան օշարակ
աղ
կարմիր պղպեղ
1 tsp քիմիոն
Զարդարման համար
1 handful սոճու ընկույզ
1 handful նռան հատիկներ
2 sprig մաղադանոսի ճյուղ
1 tbsp ձիթայուղ
Instructions
- 1
Կարմիր պղպեղը և սխտորը տեղադրել ջեռոցի տապակի մեջ, ցողել ձիթայուղով և բովել նախապես տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե։
- 2
Պղպեղի կաշին հեռացնել:
- 3
Պղպեղն ու սխտորը միացնել ընկույզի, տոմատի մածուկի, մաղադանոսի և նռան օշարակի հետ: Ավելացրեք նաև բանջարեղենի տապակելուց առաջացած հյութը:
- 4
Ավելացնել աղ, կարմիր պղպեղ և քիմիոն, ապա մանրացնել մինչև համասեռ դիփ ստացվի։
- 5
Դիփը տեղափոխել մատուցման ափսե, զարդարել սոճու ընկույզով, նռան հատիկներով, մաղադանոսի ճյուղով և ձիթայուղով։
Published on 9/24/2026