Թզով գալետ
Ֆրանսիական ոճի նուրբ գալետ՝ ֆիլո խմորով, բրի կամ կամամբեր պանրով և թարմ թզով։ Տաք վիճակում այն մատուցվում է մեղրով, պիստակով ու ուրցով։
Ingredients
2 piece ֆիլո խմոր
1 piece բրի պանիր
բուսայուղ կամ հալած կարագ
թուզ
մանրացված պիստակ
մեղր
ուրց
Instructions
- 1
Ջեռոցը տաքացնել 200°C։
- 2
Փռել ֆիլո խմորի երկու թերթիկ, յուղապատել, ապա վրան դնել ևս երկու թերթիկ և կրկնել գործընթացը մինչև ֆիլոյի թերթիկների ավարտը։
- 3
Բրիի կամ կամամբերի պանիրը կտրտել և շրջանաձև շարել խմորի կենտրոնում՝ արևի պատկեր ստանալու նման։
- 4
Թուզը բարակ շերտերով կտրատել և շարել պանրի վրա։
- 5
Խմորի եզրերը գեղեցիկ հավաքել դեպի կենտրոն՝ գալետը փակելով, բայց կենտրոնական հատվածը բաց թողնելով։ Վերևը թեթև յուղապատել։
- 6
Թխել 200°C ջերմաստիճանում մոտ 20–25 րոպե, մինչև խմորը ոսկեգույն դառնա։
- 7
Տաք գալետի վրա մեղր լցնել, ցանել մանրացված պիստակ և մի փոքր ուրց։
Published on 9/30/2026