Banana Bread
Փափուկ, բուրավետ և ընկույզով հարուստ բանանաբրեդ՝ թեյի կամ սուրճի հետ վայելելու համար։ Պատրաստվում է հասած բանանով, մեղրով և աշնանային համեմունքներով։
Ingredients
3 piece հասած բանան
2 piece ձու
75 g Մեղր
60 ml Ձիթայուղ
180 g Ալյուր
1 tsp Փխրեցուցիչ
0.5 tsp սոդա
1 pinch Աղ
1 Վանիլին
85 g ընկույզ
դարչին
Instructions
- 1
Ջեռոցը նախապես տաքացրեք 170°C։
- 2
Երեք հասած բանանը լավ տրորեք։ Ավելացրեք ձուն, ձիթայուղն ու մեղրը և լավ խառնեք։
- 3
Առանձին ամանի մեջ միացրեք ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, աղը և դարչինը։
- 4
Չոր բաղադրիչներն ավելացրեք բանանային զանգվածին և խառնեք այնքան, մինչև ստացվի միասեռ խմոր։
- 5
Ընկույզը մանր կտրատեք և խառնեք պատրաստի խմորին։
- 6
Խմորը լցրեք կեքսի կամ հացի համար նախատեսված ձևամանի մեջ։ Ցանկության դեպքում վրան շարեք կտրատած բանան։
- 7
Թխեք 170°C տաքացված ջեռոցում մոտ 50–55 րոպե, մինչև բանանաբրեդը պատրաստ լինի։
Published on 9/25/2026