
Սեգեդինյան գուլյաշ թթու կաղամբով
Խոզի փափուկ մսով, թթու կաղամբով և թթվասերով հարուստ ու բուրավետ գուլյաշ։ Կարելի է մատուցել առանձին կամ նախընտրած խավարտի հետ։

Կրուասան-սենդվիչների երեք տարբերակ
Արագ նախաճաշի կամ լանչ-բոքսի համար նախատեսված կրուասան-սենդվիչներ՝ երեք համադրությամբ։ Մատուցման յուրահատուկ տարբերակ է կրուասանը պաղպաղակով՝ որպես աղի-քաղցր դեսերտ։

Banana Bread
Փափուկ, բուրավետ և ընկույզով հարուստ բանանաբրեդ՝ թեյի կամ սուրճի հետ վայելելու համար։ Պատրաստվում է հասած բանանով, մեղրով և աշնանային համեմունքներով։

Բրոկոլիով և պանրով նախաճաշային լոշիկ
Արագ, համեղ և հագեցնող նախաճաշ՝ ձվով, բրոկոլիով, պանիրներով, ավոկադոյով և լոլիկի թանձրուկով։ Մեծ չափաբաժինը հարմար է երկու հոգու համար։

Տոնական խոզի բուդ՝ թթվասերով
Փափուկ և հյութալի խոզի բուդ՝ երեք օր աղաջրում պահելու, սխտորով ու գազարով լցնելու և թթվասերով պատելու եղանակով։ Համեղ է թե՛ տաք, թե՛ սառը վիճակում։

Սրտաձև կարտոֆիլ՝ յոգուրտային թանձրուկով
Խրթխրթան, համեմված սրտաձև կարտոֆիլ՝ մատուցված թարմ և թեթև յոգուրտային թանձրուկով։ Հիանալի տարբերակ է սիրո տոնական սեղանի համար։

Գոլորշու վրա պատրաստված կարմիր իշխան՝ երեք սոուսով
Նուրբ կարմիր իշխան՝ գոլորշու վրա պատրաստված և մատուցված երեք հեշտ, բայց ռեստորանային համով սոուսներով։ Ձուկը կարելի է պատրաստել նաև առանց հատուկ գոլորշու սարքի՝ կաթսայի և ցանցի միջոցով։

Տավարի ֆարշով և մոցարելլայով քեսադիլյա
Խրթխրթան տորտիլյայով պատրաստված հագեցնող քեսադիլյա՝ համեմված տավարի ֆարշով, հալված մոցարելլայով, թանձրուկով և թարմ բանջարեղենային միքսով։

Երևանի գաթա
Ավանդական հայկական գաթա՝ շերտավոր, կարագային խմորով և քաղցր խորիզով։ Բաղադրատոմսը հիմնված է 1963 թվականի Հայկական Խոհանոց գրքի տարբերակի վրա։

Ամենափափուկ փանքեյքերը
Հիանալի են նախաճաշի կամ լանչբոքսի համար։