Տավարի ֆարշով և մոցարելլայով քեսադիլյա
Խրթխրթան տորտիլյայով պատրաստված հագեցնող քեսադիլյա՝ համեմված տավարի ֆարշով, հալված մոցարելլայով, թանձրուկով և թարմ բանջարեղենային միքսով։
Ingredients
Միջուկը
700 g Տավարի ֆարշ
1 piece Սոխ
2 clove Սխտոր
1 tbsp Տոմատի մածուկ
1 tsp Պապրիկա
1 tsp Սխտորի փոշի
1 tsp Սև պղպեղ
1 tsp Օրեգանո
1 tsp Կարմիր պղպեղ
1 tsp Եգիպտացորենի օսլա
Աղ
Մոցարելլա պանիր
Տորտիլյայի լոշիկ
Ձիթայուղ
Թանձրուկը
2 tbsp Թթվասեր
2 tbsp BBQ սոուս
0.5 tbsp Դիժոնյան մանանեխ
1 tbsp Կետչուպ
2 tbsp Լայմի հյութ
1 tsp Մեղր
Աղ
Բանջարեղենային միքս
1 piece Լոլիկ
0.5 piece Ավոկադո
1 piece Փոքր սոխ
Համեմ
1 tbsp Լայմի հյութ
1 tsp Բրնձի քացախ
Սև պղպեղ
Աղ
Instructions
- 1
Տապակի մեջ տաքացրեք քիչ ձիթայուղ, ավելացրեք մանր կտրատած սոխն ու սխտորը և տապակեք մինչև փափկելը։
- 2
Ավելացրեք տավարի ֆարշը և տապակեք՝ քանդելով այն, մինչև ամբողջությամբ եփվի։
- 3
Ավելացրեք տոմատի մածուկը, պապրիկան, սխտորի փոշին, սև և կարմիր պղպեղը, օրեգանոն, եգիպտացորենի օսլան ու աղը, խառնեք և մի քանի րոպե եփեք։
- 4
Թանձրուկի համար ամանի մեջ խառնեք թթվասերը, Դիժոնյան մանանեխը, BBQ սոուսը, կետչուպը, լայմի հյութը, մեղրն ու աղը։
- 5
Առանձին ամանի մեջ խառնեք խորանարդիկներով կտրատած լոլիկը, սոխը և ավոկադոն, մանրացրած համեմը, լայմի հյութը, բրնձի քացախը, աղն ու սև պղպեղը։
- 6
Տապակի մեջ մի փոքր ձիթայուղ տաքացրեք, դրեք տորտիլյայի լոշիկը և վրան լցրեք մոցարելլա, պատրաստի ֆարշ, ապա կրկին մոցարելլա։ Ծալեք լոշիկը և երկու կողմից կարմրացրեք մինչև պանիրը հալվի։
- 7
Բացեք քեսադիլյան, ավելացրեք թանձրուկն ու բանջարեղենային միքսը և մատուցեք անմիջապես։
Published on 9/24/2026