Ingredients
Խմորի համար
1 tsp Խմորիչ
3 tbsp Շաքարավազ
0.5 tsp Աղ
1 piece Հավկիթ
200 ml Կաթ
100 g Յուղ
հալած
600 g Ալյուր
Խորիզի համար
400 g Ալյուր
200 g Յուղ
հալած
200 g Շաքարավազ
1 pinch Վանիլ
Instructions
- 1
Կաթի մի մասը խառնեք խմորիչի, շաքարավազի և աղի հետ։ Ավելացրեք հավկիթը, ապա՝ կաթի մնացած մասը։
- 2
Ավելացրեք ալյուրն ու հալած կարագը կամ յուղը և հունցեք փափուկ խմոր։ Ծածկեք և թողեք հանգստանա մոտ 35 րոպե։
- 3
Պատրաստեք խորիզը՝ խառնելով ալյուրը, կարագը կամ յուղը, շաքարավազն ու վանիլը մինչև փշրանքանման զանգված ստացվի։
- 4
Խմորը բաժանեք չորս մասի։ Յուրաքանչյուր մասը գրտնակեք, վրան քսեք հալած կարագ կամ յուղ, ծալեք և կրկնեք այս գործողությունը 3–4 անգամ։
- 5
Վերջին գրտնակումից հետո խմորի վրա տարածեք խորիզը, եզրերը միացրեք և տեղափոխեք յուղած տապակի մեջ։
- 6
Գաթայի վրա քսեք հարած հավկիթից և նախշեր արեք։
- 7
Թխեք 180–190°C նախապես տաքացված ջեռոցում մոտ 30–40 րոպե, մինչև գաթան կարմրի։
Published on 9/24/2026
