rrecipe.ai
https://rrecipe.ai/elenskitchen/alyvowrayin-khmvorvov-panrayin-papvowk-gndiknyer
Պանրային պրոֆիտրոլներ
հիանալի նախուտեստ գինու հետ մատուցելու համար
Prep: 20mCook: 30mServes: 4
Ingredients
60 g կարագ
125 ml ջուր
125 ml կաթ
4 g աղ
125 g ալյուր
4 piece ձու
60 g էմենտալ պանիր
1 piece ձվի դեղնուց
մշկընկույզ
Instructions
- 1
Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, կարագը և աղը: Հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից:
- 2
Ավելացնել ամբողջ ալյուրը և խառնել:
- 3
Երբ խմորը ձևավորվի, գունդ դառնա, դնել կրակին և խառնելով եփել 3-4 րոպե:
- 4
Վերցնել կրակից, խառնելով հատ-հատ ավելացնել ձուն:
- 5
Լցնել քերած պանրի 3/4ը, մշկընկույզի փոշի և խառնել;
- 6
Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ և յուղաթղթի վրա կլորներ ձևավորել:
- 7
Վրան քսել ձվի դեղնուց, լցնել քերած պանրի մնացած մասը և եփել նախապես 170C տաքացրած ջեռոցում մինչև կարմրի:
Published on 3/6/2026