Բրնձե լապշա հավի մսով և բանջարեղենով
Ասիական լափշա հավի կրծքամսով և բանջարեղենով
Ingredients
1 piece հավի կրծքամիս
200 g բրնձե լապշա
300 g բրոկոլի
1 piece կարմիր պղպեղ
1 piece սոխ
2 clove սխտոր
1 tsp իմբիր
համեմ
քունջութ
2 tbsp սոյայի սոուս
3 tbsp ձիթապտղի ձեթ
1 tsp քունջութի յուղ
1 tbsp եգիպտացորենի ալյուր
2 tbsp կետչուպ
աղ
Instructions
- 1
Հավի կրծքամիսը պետք է լայնական կտրատել 2 մասի, ապա ստացված կտորները պետք է բարակ-բարակ կտրատել, որպեսզի միսը բարձր կրակի վրա հասցնի եփել.
- 2
Բանջարեղենը պետք է լվանալ: Սոխը լուսնաձև կտրատել: Կարմիր պղպեղը բարակ-բարակ կտրատել: Սխտորն ու իմբիրը մանրացնել: Բրոկոլիի ծայրերը կտրատել.
- 3
Եռացրած աղաջրի մեջ բրնձե լապշա լցնել, եփել միջին կրակի վրա 2-4 րոպե: Դնել լապշան հոսող սառը ջրի տակ, քամել, ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ.
- 4
Վոկ թավան դնել բարձր կրակի վրա, ավելացնել 2 ճ.գ. ձիթապտղի յուղ, տաքացնել, լցնել հավի կրծքամիսը, համեմել աղով և եփել 3-5 րոպե: Լցնել ամանի մեջ.
- 5
Վոկ թավան մաքրել: Ավելացնել 1 ճ.գ. ձիթապտղի յուղ, տաքացնել, ավելացնել բանջարեղենը և եփել 3 րոպե.
- 6
Սոուսի համար սոյայի սոուսն, կետչուպը, եգիպտացորենի ալյուրը և 200 մ.լ ջուրը խառնել իրար.
- 7
Տապակած բանջարեղինի վրա ավելացնել հավի կրծքամիսը, սոուսը և եփել բարձր կրակի վրա 3 րոպե, կամ մինչև կրծքամիսը պատրաստ կլինի.
- 8
Մատուցելիս վրան ավելացնել քունջութի յուղ, բոված քունջութի հատիկներ և համեմի թերթիկներ.
Published on 2/26/2026