ռեստորանային պիցցա տնային պայմաններում
բեկոն
հալապենյո
սունկ
մոցարելա
ձիթապտուղ
անկորիզ
150 g ալյուր
աղ
85 ml ջուր
գոլ
0.5 tsp խմորիչ
1 tsp ձիթապտղի ձեթ
ալյուր 2րդ կարգի
0.25 piece սոխ
0.25 piece սխտոր
1 piece լոլիկ
1 tbsp պելատի
պահածոյացված լոլիկ
3 sprig մաղադանոս
3 tsp շաքարավազ
չորացրած ռեհան
պապրիկա
աղ
չիլի պղպեղ
աղացած
սև պղպեղ
աղացած
ձիթապտղի ձեթ
Խմորը պատրաստելու համար նախ պետք է ալյուրը, աղը, խմորիչը, ձիթապտղի ձեթը և գոլ ջուրը, լավ խառնել և հունցել: Խմորը ծածկել և թողնել, որ հանգստանա 20-30 րոպե։
Քանի խմորը հանգստանում է, պետք է պատրաստել սոուսը: Կաթսայի մեջ ձեթ լցնել, ավելացնել մանրացրած սոխը և սխտորը, մի քիչ տապակել, ավելացնել կտրատած լոլիկը, ծածկել կաթսան և թողնել եփի 7 րոպե։
Ավելացնել 1 ճ.գ. պելատի և եփել 3 րոպե։ Համեմել աղով, սև պղպեղով, չիլիով, պապրիկայով, ավելացնել շաքարավազ, մանրացրած մաղադանոս, մանրացրած չորացրած ռեհան, լավ խառնել, թողնել մի քիչ սառի, ապա անցկացնել բլենդերով։
Բեկոնը, հալապենյոն, սունկը և ձիթապտուղը կտրատել, բեկոնը և հալապենյոն խառնել։
Խմորը գրտնակել, օգտագործելով 2րդ կարգի ալյուր։
Խմորի վրա սոուս քսել, առաջին շերտը դասավորել սունկն ու ձիթապտուղը, վրան լցնել բեկոնի ու հալապենյոի խառնուրդը։
Մոցարելան բարակ շերտերով կտրատել և դասավորել պիցցայի վրա։
Ջեռոցը նախօրոք տաքացնել մինչև 180 աստիճան և եփել պիցցան 15-25 րոպե։
Published on 7/25/2026