Վրացական իմ ամենասիրելի ուտեստներից եմ բերել, ճիշտ պատրաստելու դեպքում այն ստացվում է շատ հյութեղ:
500 g հավ
կրծքամիս
2 piece սոխ
1 clove սխտոր
2 piece լոլիկ
սեփական հյութում
1 piece կանաչ պղպեղ
համեմ
50 ml սպիտակ գինի
չոր
0.5 tsp խմելի-սունելի
0.25 tsp համեմի սերմ
աղացած
կարմիր պղպեղ
աղ
սև պղպեղ
բուսայուղ
Նախ պետք է համեմել միսը աղով, սև և կարմիր պղպեղով։
Տապակել միսը բուսայուղի մեջ և դնել մի կողմ։
Սոխը մեծ-մեծ կտրատել և սոխարած անել, ավելացնել կտրատած պղպեղը և տապակել։
Տապակած բանջարեղենը վերցնել կրակի վրայից, բանջարեղենին ավելացնել տապակած հավի միսը։
Լոլիկը կեղևազրկել, կտրատել և ավելացնել մսի վրա։
Համեմել աղով։ Ավելացնել գինին, հետ դնել բարձր կրակի վրա և եփել 4-5 րոպե։ Ալկոհոլը պետք է ցնդի։ Ապա 15 րոպե եփել ցածր կրակի վրա։
Ավելացնել համեմի սերմ, խմելի-սունելի, կարմիր պղպեղ, ճզմած սխտոր և մանրացրած համեմը, խառնել, ծածկել կափարիչը և թողել եռա ևս 5 րոպե։
Մատուցելուց կարելի է ավելացնել կտրատած թարմ կանաչի։
Published on 2/6/2026