Դդմիկի ալադիներ
Այս համեղ ալադիները կարող եք մատուցել նախաճաշին
Ingredients
1 piece դդմիկ
2 piece ձու
1 clove սխտոր
1 tbsp ալյուր
1 bunch սամիթ
1 pinch աղ
1 pinch սև պղպեղ
աղացած
բուսայուղ
Instructions
- 1
Կանաչին լվանալ, չորացնել և մանր կտրատել։
- 2
Սխտորը մանրացնել։
- 3
Ձուն լցնել տարայի մեջ, հարել, ավելացնել սև պղպեղ։ Ավելացնել սխտորը և մանրացրած կանաչին։
- 4
Դդմիկը լվանալ, սրբել և անցկացնել մեծ քերիչով։ Համեմել աղով, խառնել և թողնել 5 րոպե, ապա լավ քամել:
- 5
Դդմիկը լցնել ձվի մեջ և խառնել։ Ավելացնել ալյուրը և նորից խառնել։
- 6
Խառնուրդը պետք է համեմել աղով, տապակելուց անմիջապես առաջ, որ դդմիկը ջուր չթողնի։
- 7
Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել։ Խառնուրդը գդալով մաս-մաս լցնել բուսայուղի մեջ և գդալով տափակացնել։ Եփել միջին կրակի վրա 1-2 րոպե, ապա շրջել, ցածրացնել կրակը և եփել ևս 3-4 րոպե։ Տապակելուց հետո ալադիները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավել ձեթը քամվի։
- 8
Ալադիները կարող եք թթվասերով մատուցել։
Published on 1/10/2026