Ֆալաֆել թահինի սոուսով
Ingredients
1 բաժակ սիսեռ
պահածոյացված
0.5 piece սոխ
կարմիր
3 պճեղ սխտոր
1.5 թ.գ. աղ
1 թ.գ. սև պղպեղ
աղացած
0.125 թ.գ. պապրիկա
1 թ.գ. քիմիոն
ծեծած
0.5 թ.գ. համեմի սերմ
աղացած
1 ճ.գ. ալյուր
0.25 թ.գ. սոդա
1 piece համեմ
1 թ.գ. բուսայուղ
Թահինի սոուս
0.5 բաժակ թահինի
0.25 բաժակ կիտրոն
1 պտղունց աղ
1 պճեղ սխտոր
1 թ.գ. ձիթապտղի ձեթ
ջուր
գոլ
Instructions
- 1
Սիսեռը խաշել։ Որպեսզի շատ ժամանակ չկորցնեք, կարող եք նախօրոք տաք ջրով թրջել, թողնել 12-24 ժամ և հետո խաշել։
- 2
Սոխը, սխտորը և համեմը մանր կտրատել։
- 3
Խառնել խաշած սիսեռը, կտրատած բանջարեղենը, ալյուրը, սոդան և համեմունքները։
- 4
Լցնել բանջարահատի մեջ և մանրացնել։ Պետք է լավ մանր ու կպչուն խյուս դառնա։ Եթե բանջարահատ չունեք, կարող եք մսաղացով մանրացնել։
- 5
Մանրացնելուց հետո ևս մեկ անգամ լավ խառնել խառնուրդը և թողնել սառնարանում մոտ 1 ժամ։
- 6
Կարղ ենք անցնել ֆալաֆելների ձևավորմանը։ Այս անգամ պատրաստում ենք "տափակ" ֆալաֆելներ, որ հարմար լինի բրդուճներ պատրաստել։
- 7
Ֆալաֆելները կարող եք պատրաստել ձեթով լիքը թավայի կամ ճարպաեփի(фритюрница) մեջ։ Այս անգամ պատրաստում ենք նոր սարքի՝ AirFryer-ի, մեջ ընդհամենը 1 թ․գ․ ձեթով։
- 8
Անցնենք սոուսի պատրաստմանը։ Պետք է խառնել թահինի, կիտրոնի հյութ, մանրացրած սխտոր և ձիթապտղի ձեթ։
- 9
Համեմել աղով։ Լավ խառնել այնքան մինչև համասեռ զանգված ստացվի։
- 10
Ջուրը պետք է քիչ-քիչ ավելացնել, խառնել և տեսնել ձեր ուզած խտությունն է ստացվել, թե ոչ։
- 11
Եվ վերջ կարող ենք մատուցել ֆալաֆելը թահինի սոուսի հետ
Published on 7/25/2026