Իդեալական համադրություն է` հավի միս, սպանախմ լոլիկի չիր և այս ամենը սերուցքային սոուսում
300 g մակարոն
40 g կարագ
400 g հավ
կրծքամիս
2 պճեղ սխտոր
50 g լոլիկի չիր
100 g թթվասեր
150 g սպանախ
աղ
սև պղպեղ
ձիթապտղի ձեթ
Նախ պետք է խաշել պաստան։ Եռման ջրի մեջ պետք է լցնել մի քիչ աղ, ավելացնել պաստան և եփել։ Հետևեք պաստայի տուփի վրա նշված քայլերին։
Թավան թեթևակի տաքացնել, լցնել կարագը և մի քիչ ձեթ, սպասել, որ հալվի։ Այդ ընթացքում հավի կրծքամիսը կտրատել, համեմել աղով և սև պղպեղով։ Երբ կարագը հալվի, ավելացնել միսը և տապակել 4-6 րոպե։
Սխտորը մանրացնել։ Տոմատի չիրը կտրատել։ Սխտորը, չիրը և սպանախը ավելացնել մսին և եփել այնքան, որ սպանախը եփվի։
Թթվասերը խառնել 100 գ պաստայի ջրի հետ, ավելացնել մսին և եփել 3-4 րոպե։ Պաստան քամել, ավելացնել սոուսը, մի լավ խառնել։
Վերջ պատրաստել է, անմիջապես մատուցեք ։)
Published on 2/17/2026