Պանրային կոլոլակներ լոլիկի սոուսում
Ingredients
500 g տավարի փափկամիս
թեթևակի յուղոտ
1 slice հաց
100 ml կաթ
350 g լոլիկի սոուս
1 clove սխտոր
1 piece սոխ
բազիլիկ
0.5 tsp ռեհան
չորացրած, մանրացրած
0.5 tsp բազիլիկ
չորացրած, մանրացրած
0.5 tsp օրեգանո
1 tsp աղ
ձիթապտղի ձեթ
150 g մոցարելա
3 tbsp պարմեզան
քերած
1 piece ձու
չիլի պղպեղ
աղացած
սև պղպեղ
աղացած
Recommended
Instructions
- 1
Նախ հացը կաթով թրջում ենք:
- 2
Աղում ենք տավարի միսը, թրջած հացը, սոխը և սխտորը: Ավելացնում ենք համեմունքները` աղ, սև պղպեղ, չոր ռեհան և չոր բազիլիկ, օրեգանո, ավելացնում ձուն և լավ խառնում:
- 3
Խորանարդաձև կտրատում ենք մոցարելլա պանիրը: Մսից մոցարելլայով լցոնած գնդիկներ ենք ստանում: Այս չափաբաժնից 8-10 կոլոլակ ստացվում:
- 4
Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում, դասավորում կոլոլակները և թեթևակի տապակում (5 րոպե): Տեղափոխում ենք այլ տարաձի մեջ:
- 5
Նույն թավայի մեջ լցնում ենք լոլիկի սոուսը ըստ ճաշակի համեմում աղով, չիլի պղպեղով և չորացրած կանաչիներով: Խառնում ենք և եփում ցածր կրակի վրա 5 րոպե:
- 6
Սոուսին ավելացնում ենք տապակած կոլոլակները, ծածկում թավան և թողնում եփվի 20 րոպե:
- 7
Մատուցելուց առաջ վրան ավելացնում ենք քերած պարմեզան, թարմ բազիլիկ և ձիթապտղի ձեթ:
Published on 5/21/2026