Իշխանի վելինգտոն
Պատրաստում ենք շեֆ խոհարար Աշոտի հետ
Ingredients
2 piece իշխանի ֆիլե
500 g շերտավոր խմոր
1 piece ձվի դեղնուց
2 tbsp ձիթապտղի ձեթ
1 tbsp քունջութ
համեմունքներ ձկան համար
0.5 tsp աղ
0.25 tsp սև պղպեղ
աղացած
0.5 tsp քաղցր կարմիր պղպեղ
0.25 tsp աղացած հիլ
0.5 tsp չորացրած աղացած համեմ
միջուկ
80 g սպանախի տերևներ
70 g քեյլ
0.5 piece սպիտակ սոխ
1 clove սխտոր
1 tbsp ձիթապտղի ձեթ
0.25 tsp աղ
0.25 tsp սև պղպեղ
աղացած
1 tbsp կարագ
սպանախի նրբաբլիթ
40 g սպանախ
1 piece ձու
250 ml կաթ
100 g ալյուր
2 pinch աղ
1 pinch շաքարավազ
35 g ձեթ
Instructions
- 1
Իշխանի ֆիլեները համեմել աղով, սև պղպեղով, քաղցր կարմիր պղպեղով, աղացած հիլով և չորացրած համեմով։ Վրան քսել ձիթապտղի ձեթը։
- 2
Ֆիլեները կաշին դեպի վերև դնել կալկայի վրա, վրան ձեթ քսել և դնել 220°C տաքացրած ջեռոցի վերևի հատվածում 2–3 րոպե, որպեսզի կաշին հեշտությամբ հեռացվի։
- 3
Մանր կտրատած սոխը տապակել կարագի և ձիթապտղի ձեթի մեջ։ Ավելացնել քառորդ մասերի կտրատած սխտորը, քեյլն ու սպանախը և ցածր կրակի վրա տապակել՝ հնարավորինս հեռացնելով խոնավությունը։ Հեռացնել սխտորի կտորները և միջուկը համեմել աղով ու սև պղպեղով։
- 4
Նրբաբլիթների համար մաղած ալյուրին աստիճանաբար, խառնելով ավելացնել կաթը։ Ավելացնել ձեթը, աղն ու շաքարավազը։ Ձեռքի բլենդերով լավ հարել ձուն և սպանախի տերևները, ապա խառնել խմորին։ Պատրաստել նրբաբլիթները։
- 5
Երկու ֆիլեների արանքում դնել սպանախի միջուկը։ Նրբաբլիթները շարել, վրան դնել ձուկը և փաթաթել։ Սննդային թաղանթի օգնությամբ ձևավորել գլանաձև փաթեթ և թողնել սառնարանում 5 րոպե։
- 6
Այդ ընթացքում շերտավոր խմորը գրտնակել։ Մեջը դնել նրբաբլիթով փաթաթած ձուկը և ծածկել խմորով։ Խմորի միացումները թողնել ներքևում, որպեսզի վելինգտոնի երեսը հարթ լինի։
- 7
Ձվի դեղնուցը մի քանի կաթիլ ձեթի հետ խառնել և քսել վելինգտոնի վրա։ Փայտիկով նախշեր անել և վրան քունջութ ցանել։
- 8
Թխել 190°C տաքացրած ջեռոցում 20–25 րոպե։
Published on 9/10/2026