rrecipe.ai
https://rrecipe.ai/elenskitchen/jyerrvotsvowm-patrastvats-ishkhani-filye
Ջեռոցում պատրաստված իշխանի ֆիլե
Ջեռոցում պատրաստված իշխանի ֆիլե, բուրավետ կարագով
Prep: 20mCook: 20mServes: 3
Ingredients
0.5 kg իշխանի ֆիլե
70 g կարագ
1 հատ կիտրոն
0.5 clove սխտոր
մաղադանոս
սև պղպեղ
աղացած
աղ
ձիթապտղի ձեթ
Instructions
- 1
Ջեռոցը պետք է նախապես տաքացնել 200 աստիճան։
- 2
Կարագն էլ հանել սառնարանից և թողնել, որ հալի։
- 3
Իշխանի ֆիլեները համեմել աղով և սև պղպեղով։
- 4
Ջեռոցի ամանի մեջ ստվարաթուղթ փռել և վրան դասավորել իշխանի կտորները՝ կաշին դեպի ներքև։
- 5
Անցնենք անուշաբույր կարագի պատրաստմանը։ Հալած կարագի մեջ պետք է ավելացնել քամած կես կիտրոնի հյութ, մանր կտրատած մաղադանոս, մանր Կտրատած կամ ճզմած սխտոր, ձիթապտղի ձեթ, 1 պտղունց աղ և սև պղպեղ։
- 6
Այս ամենը պետք է խառնել և քսել ձկան կտորների վրա։
- 7
Մնացած կիտրոնի կեսից շրջանականեր կտրել և դնել կարագի շերտի վրա։
- 8
Ձուկը եփել նախապես տաքացրած ջեռոցում 15-18 րոպե։
Published on 2/13/2026