Արևածաղիկ աղցան
Այս քինոայի աղցանը հարուստ է սննդանյութերով և հեշտ է պատրաստվում։
Ingredients
0.5 cup քինոա
1 handful արևածաղկի սերմեր
1 handful արևածաղկի ծիլեր
100 g լոլիկի չիր
1 pinch աղ
1 pinch սև պղպեղ
աղացած
0.5 piece ծիտրոն
ձիթապտղի ձեթ
Instructions
- 1
Նախ պետք է պատրաստել քինոան։ Քինոան լվանալ, լցնել կաթսայի մեջ, 0.5 բաժակ քինոային ավելացնել 1 բաժակ ջուր, 1 պտղունց աղ, խառնել։
- 2
Նախ եփել բարձր կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, ապա շարունակել եփել ցածր կրակի վրա մինչև քինոան փափկի և ջուր գոլոշիանա։
- 3
Երբ պատրաստ լինի վերցնել կրակից և թողնել որ սառի։
- 4
Լոլիկի չիրը դնել քամիչի մեջ, որ ավել ձեթը քամվի, հետո կտրատել։
- 5
Քինոային ավելացնել լոլիկի չիրը, արևածաղկի ծիլերը և սերմերը, համեմել աղով և սև պղպեղով։
- 6
Խառնել աղցանը, ավելացնել ձիթապտղի ձեթ և թարմ քամած կիտրոնի հյութ և նորից խառնել։
Published on 1/18/2026