rrecipe.ai
https://rrecipe.ai/elenskitchen/kinvoayvov-ddmikvov-yew-nrrvov-aghtsan
Քինոայով, դդմիկով և նռան հատիկներով աղցան
Թարմ դդմիկով աղցան երբևէ փորձե՞լ եք
Prep: 15mCook: 10mServes: 2
Ingredients
75 g քինոա
1 piece դդմիկ
1 tbsp սպիտակ գինու քացախ
3 tbsp ձիթապտղի ձեթ
կանաչ սոխ
100 g չերի լոլիկ
100 g նռան հատիկ
մաղադանոս
աղ
սև պղպեղ
աղացած
Instructions
- 1
Նախ պետք է պատրաստել քինոան։ Հետևեք փաթեթավորման վրա նշված պատրաստման քայլերին։ Պատրաստելուց հետո պետք է քամել քինոան, դնել հոսող սառը ջրի տակ և նորից քամել։
- 2
Դդմիկի ծայրերը հեռացնել և կարտոֆիլի կեղևազատիչի միջոցով դդմիկից շերտեր կտրել։
- 3
Պատրաստենք սոուսը՝ առանձին ամանի մեջ խառնել գինու քացախը, ձիթապտղի ձեթը։ Համեմել աղով և սև պղպեղով։
- 4
Կանաչ սոխը և մաղադանոսը մանր կտրատել, չերի լոլիկները կիսել։
- 5
Մեծ ամանի մեջ լցնել բոլոր բաղադրիչները, վրան ավելացնել սոուսը, խառնել և վերջ, կարելի է մատուցել։
Published on 2/22/2026