Շամպինիոնով լցոնած լորի միս
Եթե դուք միշտ կարծել եք, թե լորի միսը չոր է, ձիգ և անհամ, ապա ես եկել ձեզ հակառակն ապացուցելու: Պետք է պատրաստեք այս եղանակով
Ingredients
3 piece լոր
1 tsp աղ
2 clove սխտոր
ծիտրոն
կարագ
1 ձիթապտղի ձեթ
0.5 kg սունկ
1 piece պրաս սոխ
1 piece շալոտ
6 piece բեկոն
Instructions
- 1
Նախ համեմում ենք միսը աղով, սև պղպեղով, ավելացնում ծիտրոն, սխտորի տրորած պճեղ ու դնում մի կողմ, որ մարինացվի.
- 2
Մանրացնում ենք շալոտ և պրաս սոխերը, կարագով և ձիթապտղի ձեթով տապակում, համեմում աղով և թարմ աղացած սև պղպեղով, ավելացնում ենք սնկի մանրացրած ոտիկները, ծիտրոն ու մանրացրած սխտոր.
- 3
Կտրատում ենք սունկի գլխիկները, օղակաձև կտրատում պրասը, բանջարեղենային այս խառնուրդը ջեռոցում մեր լորերի բարձիկը կլինեն.
- 4
Լցոնում ենք լորերը բանջարեղենային խառնուրդով.
- 5
Որպեսզի միսը չչորանա, լորերը փաթաթում ենք ծխեցրած բեկոնով և կապում խոհարարական թելով.
- 6
Ուղարկում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցը 30 րոպեով և վերջին 5 րոպեն 200 աստիճանում կարմրացնում.
Published on 1/5/2026