Մանթի
Պելմենի կամ խինկալի սիրողներ հաստատ մանթին էլ կգնահատեն: Այն ավելի հյութեղ է ստացվում
Ingredients
Խմոր
600 գ ալյուր
1 tsp աղ
300 ml ջուր
սենյակային
2 tbsp ձեթ
Միջուկ
1 kg տավարի միս
4 piece սոխ
կարմիր
2 tbsp աղ
0.5 tbsp սև պղպեղ
աղացած
0.5 tbsp քիմիոն
ծեծած
կարագ
Instructions
- 1
Նախ պետք է պատրաստել խմորը։ Ամանի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, ավելացնել 1 թ․գ․ աղ, 2 ճ․գ․ ձեթ և խառնել։
- 2
Քիչ-քիչ մաղելով ավելացնել ալյուրը, խառնել և հունցել։
- 3
Խմորի գնդիկը դնել մի կողմ, ծածկել և թողնել, որ հանգստանա։
- 4
Քանի խմորը հանգստանում է, կարելի է անցնել միջուկի պատրաստմանը։ Տավարի միսը կտրատել (կարելի է նաև խոշոր աղալ, բայց կտրատած ավելի համեղ է ստացվում)։
- 5
Ավելացնել կտրատած սոխը։
- 6
Համեմել աղով, սև պղպեղով և մանրացրած (ծեծած) քիմիոնով։
- 7
Միջուկը պետք է լավ խառնել, կարելի է նաև ձեռքերով տրորել։
- 8
Խմորի գնդիկը բաժանել 4 մասի, մեկը վերցնել, իսկ մնացածը նորից ծածկել, որ չչորանան։
- 9
Ալյուր լցնել ու գրտնակել, պետք է բարակ խմոր ստանալ։
- 10
Խմորը կտրատել քառակուսիների՝ 10 սմ կողմերով։ Խմորի վրա դնել 1.5 ճ․գ․ միջուկ։
- 11
Խմորի անկյունագծով իրար դիմաց ընկած ծայրերը պետք է բարձրացնել դեպի վերև և միացնել։ Կստացվի քառակուսի ծրարի նման մի բան։ Այդ քառակուսիի իրար կողքի ծայրերը պետք է ձգել դեպի դուրս և միացնել իրար։
- 12
Մանթին եփում են գոլորշու վրա։ Դրա համար հարկավոր է գոլորշեփ կամ մանթիի կաթսա։
- 13
Գոլորշեփի կամ կասթայի մեջ տեղադրելուց, մանթիի տակը պետք է ձեթ քսել, որ ամանին չկպնի։
- 14
Մանթիիները պետք է շարել իրարից մի քիչ հեռու, որ եփելուց իրար չկպնեն։ Եփել 40 րոպե։
- 15
Պետք է գոլորշեփից հանել և անմիջապես մատուցել։ Մատուցելուց վրան կարագ դնել և սև պղպեղ լցնել։
Published on 7/23/2026