Սպիտակ գինով շոգեխաշած միդիաներ
միդիաներ պատրաստելու ամենահեշտ և միևնույն ժամանակ ամենահամեղ տարբերակը
Ingredients
500 g միդիաներ
250 ml սպիտակ չոր գինի
0.5 piece սոխ
1 clove սխտոր
0.5 piece կիտրոն
2 tbsp կարագ
1 tbsp ձիթապտղի ձեթ
իտալական համեմունքներ
մաղադանոս
Instructions
- 1
Նախ միդիաները մանրակրկիտ լվացեք և մաքրեք։ Եթե որևէ միդիա բացված է, այն դեն նետեք․ դրանք պատրաստելու համար պիտանի չեն։
- 2
Սոխն ու սխտորը մանր կտրատեք։
- 3
Կաթսայի մեջ լցրեք ձիթապտղի ձեթ և մի փոքր կարագ, ապա տապակեք սոխն ու սխտորը մինչև փափկեն։
- 4
Ավելացրեք իտալական համեմունքների խառնուրդը և թեթև խառնեք։
- 5
Լցրեք սպիտակ չոր գինին և թողեք, որ մի քանի րոպե եփվի։
- 6
Ավելացրեք միդիաները, ծածկեք կափարիչով և եփեք, մինչև նրանք բացվեն։ Եփելուց հետո նույնպես դեն նետեք այն միդիաները, որոնք չեն բացվել։
- 7
Վրան ավելացրեք մանրացված մաղադանոսն ու քամած կիտրոնի հյութը։
- 8
Մատուցեք թարմ, խրթխրթան հացի հետ։
Published on 8/4/2026