rrecipe.ai
https://rrecipe.ai/elenskitchen/panir-kvota
Պանա Կոտա
Պատրաստում ենք իտալական պանա կոտա 🇮🇹
Ingredients
250 ml կաթ
180 g հունական յոգուրտ
7 g ժելատին
100 g շաքարավազ
1 tsp վանիլինի թուրմ
հատապտուղ, ջեմ
Recommended
Instructions
- 1
Ժելատինը լցնել ջրի մեջ, խառնել և թողնել մի կողմ, որ ուռչի:
- 2
Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել շաքարավազը և խառնել: Դնել ցածր կրակին և խառնելով տաքացնել, մինչև կաթը թեթևակի տաքանա` 60C (140F):
- 3
Ժելատինը ավելացնել կաթին, խառնել: Դնել ցածր կրակին և տաքացնել մինչ ժելատինը ամբողջությամբ լուծվի:
- 4
Ավելացնել վանիլինի թուրմը և հունական յոգուրտը: Անցկացնել մաղով:
- 5
Լցնել խառնուրդը սիլիկոնե ամաների մեջ և թողնել սառնարանում 2 ժամ:
- 6
Կարող եք մատուցել տարատեսակ ջեմերով, հատապտուղներով և մրգերով:
Published on 4/21/2026