rrecipe.ai
https://rrecipe.ai/elenskitchen/rrvowlyetnyer-havi-krtskamisvov
Հավի ռուլետներ
Մամայիս այս ռուլետները շատ են սիրվել: Որոշեցի ձեր հետ էլ կիսվել
Ingredients
1 kg հավի կրծքամիս և բուդ
առանց ոսկոր
15 g ժելատին
2 tsp աղ
0.5 tsp սև պղպեղ
աղացած
1 tsp աջիկա
1 clove սխտոր
կարմիր պղպեղ
Instructions
- 1
Հավի միսը կտրատել: Ավելացնել քերած սխտոր, աղ, սև պղպեղ, աջիկա և ժելատին: Այս ամենը լավ խառնել:
- 2
Սննդային ջերմակայուն թաղանթի վրա կարմիր պղպեղ լցնել: Դնել մսի կեսը և ռուլետ ձևավորել: Այս չափաբաժնից 2 ռուլետ է ստացվում:
- 3
Խաշել 1 ժամ: Ապա թողնել, որ սառի: Գիշերը կարող եք թողնել սառնարանում, հետո կտրատել:
Published on 8/5/2026