Վրացահայ տատիկիս անմահական բաղադրատոմսն է, անգամ Թիֆլիսում այսպիսի համով սացիվի չեք գտնի
1 piece հավ
կրծքամիս
2 cup ընկույզ
2 piece սոխ
կարմիր
2 clove սխտոր
1 tbsp խմելի-սունելի
կարմիր պղպեղ
կծու
աղ
սև պղպեղ
հատիկավոր
դափնու տերև
Հավը լվանալ և կաշին հեռացնել։ Կաթսայի մեջ լցնել հավի կտորները, ավելացնել գդալի ծայրով աղ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, լցնել այնքան ջուր, որ միսը ամբողջությամբ ծածկվի և խաշել, ընթացքում փառը հեռացնել։
Եփելուց հետո միսը ոսկորահան անել, արգանակը քամել և դնել մի կողմ։
Սոխը մանրացնել՝ կարելի է մանր-մանր կտրատել կամ աղալ, սոխարած անել։
Սոխարածին ավելացնել հավի միսը, համեմել աղով, ավելացնել 1 փոքր շերեփ արգանակ, եռացնել և անջատել։
Ընկույզը մանր աղալ (ցանկալի է 2 անգամ աղալ), քիչ-քիչ արգանակով բացել։ Մաս-մաս լցնել արգանակը, խառնել (խառնելուց ընկույզը ուռում է և սպիտակում)։
Ընկույզին ավելացնել խմելի-սունելի, ճզմած սխտոր, խառնել և ամբողջ զանգվածը ավելացնել հավի մսին։
Չպետք է թողնել եռա, հասցնել եռման աստիճանի և անջատել։ Թողնել, որ ամբողջությամբ սառի։
Մատուցելիս վրան կարող եք ավելացնել կարմիր կծու պղպեղ։
Published on 7/23/2026