Շատ համեղ, բուրավետ և կրեմային
դափնու տերև
հատիկավոր պղպեղ
300 g արբորիո բրինձ
0.12 g շաֆրան
60 ml ջուր
750 ml բանջարեղենային արգանակ
50 g պարմեզան
քերած
1 piece սպիտակ սոխ
120 ml սպուտակ գինի (չոր)
40 g կարագ
2 tbsp ձիթապտղի ձեթ
սոխ
գազար
պրաս սոխ
ծիտրոն
մաղադանոս
նեխուր
Նախ պատրաստենք բանջարեղենային արգանակը: Կաթսայի մեջ լցնել բանջարեղենը (սոխ, գազար, նեխուր, պրաս), ավելացնել ծիտրոն, մաղադանոս, դափնու տերև, հատիկավոր պղպեղ: Եվ եփել 30 րոպե:
Եռման ջրի մեջ լցնել շաֆրանը և թողնել 15 րոպե:
Բուսայուղի մեջ միջին կրակի վրա տապակել մանր կտրատած սոխը, մինչև փափկի: Լցնել բրինձը և եփել 5 րոպե:
Բարձրացնել կրակը, լցնել գինին և թողնել 2 րոպե, որ ալկոհոլը գոլորշիանա: Մաս-մաս լցնել արգանակը, շարունակաբար բրինձը խառնելով. Ամեն հաջորդ բաժինը լցնել նախորդը վերջանալուց հետո: Այս պրոցեսը կտևի մոտ 14-16 րոպե:
Ավելացնել շաֆրանի լուծույթը, խառնել:
Վերցնել կրակից, ավելացնել կարագը, ապա պարմեզանը:
Ծածկել կաթսան և թողնել 3 րոպե, ապա անմիջապես մատուցել ✨
Published on 3/3/2026