Շոկոլադե բիսկվիտ
Շոկոլադե բիսկվիտ մամայիս բաղադրատոմսով
Ingredients
Բիսկվիտ
3 piece ձու
80 g կարագ
180 g շաքարավազ
3 tbsp կակաո
300 g ալյուր
250 g մածուն
1 tsp սոդա
1 tbsp ձեթ
1 pinch աղ
0.5 tbsp վանիլին
Գլազուր / ջնարակ
8 tbsp շաքարավազ
4 tbsp կակաո
5 tbsp ջուր
50 g կարագ
Instructions
- 1
Նախ պետք է պատրաստել բիսկվիտը, ապա անցնել գլազուրին։ Խմորի համար պետք է՝ ձուն կոտրել, ավելացնել 1 պտղուց աղ և հարիչով հարել, ապա ավելացնել շաքարավազը և էլի հարել։
- 2
Նախորոք կարագը պետք է հալացնել։ Խառնուրդին ավելացնել հալացրած կարագը, խառնել, ապա ավելացնել ձեթը և վանիլինը և էլի խառնել։
- 3
Ավելացնել մածունը, գդալով թեթև խառնել։
- 4
Ալյուրի մեջ սոդա լցնել, խառնել, ապա մաղելով ավելացնել ձվի խառնուրդի վրա։
- 5
Գդալով խառնել խմորը, որպեսզի համասեռ խառնուրդ ստացվի և ալյուրի գնդիկներ չլինեն։
- 6
Ավելացնել կակաոն և խառնել։
- 7
Ջեռոցը պետք է նախօրոք տաքացնել 180 աստիճան։
- 8
Ջեռոցի ամանի մեջ պետք է յուղաթուղթ դնել, կարագ քսել։
- 9
Խմորը լցնել ամանի մեջ, դնել ջեռոցը և եփել 30-40 րոպե։
- 10
Պատրաստի բիսկվիտը բացելու համար կարող եք ատամի չոփիկ մտցնել խմորի ամենաբարձր մասը։
- 11
Եթե ջեռոցի ամանը կողքերից բացվում է, ապա խմորը պետք է հանել, դնել ցանցի վրա, որ սառի։
- 12
Այժմ պատրաստեք գլազուրը։ Կակաոն և շաքարավազը խառնել, ավելացնել ջուրը և լավ խառնել։
- 13
Խառնուրդը դնել ցածր կրակի վրա և խառնելով տաքացնել, առանց եռացրած։
- 14
Բիսկվիտը դնել ցանցի վրա, վրան լցնել գլազուրը։
- 15
Թողնել, որ գլազուրը սառի և պնդանա։ Եվ վերջ, կմնա միայն վայելելը ;)
Published on 7/23/2026