Շոկոլադե բելգիական վաֆլիներ
Ingredients
2 piece ձու
125 g կարագ
100 g շաքարավազ
6 tbsp կաթ
4 tbsp կակաո
130 g ալյուր
1 pinch աղ
վանիլին
խտացրած կաթ
ընդեղեն
ընկույզ, նուշ կամ պնդուկ
Instructions
- 1
Նախ պետք է առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից։ Սպիտակուցը դեռ մի կողմում թողնենք։
- 2
Դեղնուցի վրա պետք է լցնել շաքարավազը, լավ խառնել։
- 3
Կարագը պետք է հալացնել, մեջը լցնել կակաո, լավ խառնել և լցնել դեղնուցի վրա, նորից պետք է խառնել։
- 4
Լցնել ալյուրը, խառնել, ավելացնել կաթը և էլի խառնել։
- 5
Վերցնել սպիտակուցը, մեջը լցնել 1 պտղունց աղ (որպեսզի լավ հարվի) և հարիչով լավ հարել, որ լավ փրփուր ստացվի, գդալի ծայրով մեջը ավելացնել վանիլին։
- 6
Լցնել սպիտակուցը դեղնուցի խառնուրդի վրա և զգույշ խառնել։
- 7
Վաֆլիի սարքը լավ տաքացնել, մեջը լցնել խառնուրդը (մեկ վաֆլիի համար 1.5 կամ 2 ճ․գ․) և եփել մոտ 5 րոպե։
- 8
Մատուցելիս վաֆլիի վրա ավելացնել խտացրած կաթ և մանրացրած ընդեղեն։
Notes
Հարկավոր է վաֆլի պատրաստող սարք
Published on 7/24/2026