Շոկոլադե մուս

Շատ հեշտ և անչափ համեղ

Prep: 2h 30mServes: 4Easy

Ingredients

  • 300 ml սերուցք

    (35%)

  • 90 g կաթնային շոկոլադ

  • 90 g դառը շոկոլադ

    (51%)

  • 50 g դառը շոկոլադ

    (80%)

  • 10 g ժելատին

  • 160 ml կաթ

Instructions

  1. 1

    Նախ պատրաստեք ժելատինը՝ սառը ջրում լուծելով այն 5 րոպե։

  2. 2

    Սերուցքը պետք է հարել:

  3. 3

    Կաթնային շոկոլադը մասնատել, վրան լցնել 60 մլ կաթ և միկրոալիքային վառարանի մեջ հալացնել, ապա խառնել:

  4. 4

    Խառնուրդին ավելացնել հարած սերուցքի և ժելատինի կեսը, խառնել: Լցնել մատուցման ամանների մեջ և դնել սառցարանը մինչ կպատրաստենք հաջորդ շերտը:

  5. 5

    Կրկնել այս ամենը 51%-անոց շոկոլադի հետ: Խառնել 60մլ կաթը և կիսադառը շոկոլադը, հալեցնել: Ավելացնել սերուցքի և ժելատինի մյուս կեսը և խառնել:

  6. 6

    Լցնել խառնուրդը մուսի առաջին շերտի վրա և կրկին դնել սառցարանը այս անգամ 1.5 ժամով:

  7. 7

    Վերջում դառ շոկոլադի վրա ավելացնել մնացած կաթը (մոտ 3 ճ.գ.) և հալեցնել, լավ խառնել:

  8. 8

    Լցնել շոկոլադը մուսի վրա: Եվ վերջ, մնում է միայն վայելել 🖤

Published on 4/28/2026