Նորից հիշել եմ տատիկիս և պապիկիս բաղադրատոմսերից մեկը:
2 piece սիգ
ալյուր
1 tsp աղ
0.25 tsp սև պղպեղ
աղացած
0.5 tsp կծու և քաղցր կարմիր պղպեղ
ձեթ
կանաչի
համեմ, թարխուն, կանաչ սոխ
Սիգը մաքրել։ Գլուխը կտրել, ձուկը ողնաշարի երկանքով 2 մասի բաժանել, ապա բաժանել կտորների։
Աղը, կարմիր պղպեղները և սև պղպեղը խառնել: !! 0.5կգ․ ձկանը 1թ․գ․ աղ, 0.5թ․գ․ կարմիր պղպեղ, 0.25 սև պղպեղ։
Ձկան կտորները համեմել խառնուրդով և թողնել սառնարանում մոտ 1 ժամ, որ մարինացվի։
Ամանում ալյուր լցնել, ձկան կտորները թաթախել ալյուրի մեջ, այնպես որ ամբողջությամբ ալյուրով ծածկվեն, ապա կտորները թափ տալ, որ ավելորդ ալյուրը թափվի։
Թավայի մեջ բուսայուղ լցնել, լավ տաքացնել և տապակել ձկան կտորները: Մի կողմը լավ կարմրացնել, ապա շրջել և մյուս կողմը տապակել։
Տապակելուց հետո կտորները դնել ցանցի վրա, որ ավելորդ ձեթը թափվի։
Կանաչեղենը մանրացնել և ավելացնել ձկան վրա։
Published on 7/23/2026