Այս թխվածքաբլիթները պատրաստվում են ձուն, կարագի և ալյուրի հիմքով, կատարյալ քաղցր ուխտանքի համար։
2 piece ձու
200 գ կարագ
200 գ շաքարավազ
400 գ ալյուր
1 թ tsp խմորի փխրեցուցիչ
0.25 tsp վանիլի շաքարավազ
Ամանի մեջ լցնել ձուն, ավելացնել շաքարավազ, վանիլինը և լավ խառնել (հարել)։ Ավելացնել կարագը և նորից խառնել։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։
Ալյուրի մեջ ավելացնել խմորի փխեցուցիչը, խառնել։ Ալյուրը մաղելով քիչ-քիչ ավելացնել ձվի խառնուրդին, խառնել, երբ արդեն էլ հարիչ-գդալով հնարավոր չլինի խառնել, պետք է սկսել խառնել ձեռքերով։ Խմորը երկար հունցելու կարիք չկա, էլաստիկ և հեշտ ենթարկվող խմոր է ստացվում։ Խմորը ծածկել թաղանթով և թողնել սառնարանում հանգստանա 30 րոպե։
Խմորը բաժանել երկու մասի, մեկը՝ հետ դնել սառնարանը, իսկ մյուսը՝ շատ քիչ ալյուրի օգնությամբ գրտնակել։ Խմորը շատ հեշտ է գրտնակվում։ Թխվածքաբլիթի ֆորմաների միջոցով խմորից կտրատել ձևավոր թխվածքաբլիթներ։ Ավելացած խմորի կտորները կարող եք հավաքել, նորից գունդ անել և դնել սառնարան, որ հանգստանա։
Ջեռոցի ամանի մեջ թխման թուղթ դնել, վրան շարել թխվածքաբլիթները և եփել ջեռոցում 180C 10-15 րոպե, կախված թխվածքաբլիթների հաստությունից, ընթացքում կարելի է ստուգել։
Published on 2/11/2026