Բորշչ
Բորշչ մամայիս բաղադրատոմսով
Ingredients
0.5 kg խաշած տավարի միս
300 g կաղամբ
1 piece գազար
1 piece բազուկ
2 piece կարտոֆիլ
խաշած
1 piece սոխ
3 tsp տոմատի մածուկ
2 l տավարի արգանակ
1 handful խառը կանաչի
2 tbsp ձեթ
աղ
սև պղպեղ
աղացած
Instructions
- 1
Սոխը մանր կտրատել, գազարը խոշոր քերել, իսկ բազուկը՝ մանր։ Քերած բազուկից մոտ երկու ճաշի գդալ առանձնացնել և պահել վերջի համար։
- 2
Կաթսայում տաքացնել ձեթը և տապակել սոխը։ Ավելացնել գազարն ու բազուկը, համեմել աղով և սև պղպեղով ու շարունակել տապակել։
- 3
Ավելացնել տոմատի մածուկը և մի փոքր տապակել։ Այդ ընթացքում կտրատել կաղամբը, ավելացնել կաթսայի մեջ, խառնել, ծածկել և ցածր կրակի վրա շոգեխաշել։
- 4
Ավելացնել կտրատած կարտոֆիլը, լցնել տավարի արգանակը և ավելացնել խաշած, կտրատած միսը։ Եփել մինչև բանջարեղենը փափկի։
- 5
Կրակն անջատելուց մեկ րոպե առաջ ավելացնել մանր կտրատած կանաչին։
- 6
Վերջում ավելացնել պահած մանր քերած բազուկը և խառնել։ Մատուցել տաք վիճակում։
Published on 11/4/2026