Կծու ծաղկակաղամբի կտորներ
Այս ուտեստը պատրաստվում է ծաղկակաղամբի կտորները պաքսիմատի խառնուրդով թաթախելով և տապակելով, որ ստացվի համեղ , խրթխրթան բզբզալիք
Ingredients
1000 g ծաղկակաղամբ
100 g պաքսիմատ
2 piece ձու
0.25 tsp կարմիր պղպեղ
0.25 tsp քիմիոն
աղացած
0.25 tsp համեմի սերմ
աղացած
չիլի
քերած
աղ
ձիթապտղի ձեթ
Instructions
- 1
Նախ պետք է խաշել ծաղկակաղամբը։ Ծաղկակաղամբը լվանալ, կտրատել մասերի։ Եռացող ջրի մեջ աղ ավելացնել, և եփել ծաղկակաղամբը 3-4 րոպե, ապա հանել ջրից և թողնել սառի։
- 2
Ձուն հարել։ Պաքսիմատին ավելացնել համեմունքները և խառնել։ Ծաղկակաղամբի կտորները նախ թաթախել ձվի մեջ, ապա՝ պաքսիմատի, այնպես որ ծաղկակաղամբը ամբողջությամբ ծածկվի։
- 3
Կաթսայի կամ ճարպաջեռոցի (фритюрница) մեջ ձեթ լցնել, տաքացնել և տապակել ծաղկակաղամբը։ Ես եփել եմ կաթսայի մեջ և այնքան ձեթ եմ լցրել, որ ծաղկակաղամբի կտորները գոնե կիսով չափ ծածկվեն։
- 4
Մի կողմը սիրուն կարմրացնելուց հետո, շրջել և եփել մյուս կողմը։ Տապակելուց հետո դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավել ձեթը ծորա։ Կարող եք մատուցել թահինի սոուսով կամ թթվասերով։
Published on 1/10/2026