Ելակով չթխվող չիզքեյք
Ingredients
500 g ելակ
500 g կաթնաշոռ
200 ml սերուցք
(35%)
150 g շաքարավազ
20 g ժելատին
300 g թխվածքաբլիթ
100 g կարագ
նանա
լայմ
Instructions
- 1
Կարագը հալեցնել։ Թխվածքաբլիթը բլենդերով մանրացնել, ավելացնել հալեցրած կարագը և լավ խառնել։
- 2
Խառնուրդը լցնել չիզքեյքի ամանի մեջ, հավասար տարածել և լավ սեղմել։ Դնել սառցարանում, մինչև պատրաստեք կրեմը։
- 3
Կաթնաշոռը և շաքարավազը բլենդերով հարել։ Նախապես սառեցրած սերուցքը հարիչով հարել, ավելացնել կաթնաշոռային խառնուրդը և խառնել։
- 4
Ելակից 200 գ առանձնացնել, կտրատել և ավելացնել կրեմային խառնուրդին։
- 5
Ժելատինը մի փոքր ջրով խառնել և տաքացնել թույլ կրակի վրա այնքան, մինչև լուծվի՝ չթողնելով, որ եռա։ Հեռացնել կրակից, սառեցնել և խառնել կրեմին։
- 6
Թխվածքաբլիթի հիմքը հանել սառցարանից, վրան տարածել կրեմը և դնել սառցարանում մոտ 10 րոպե։
- 7
Չիզքեյքը զարդարել մնացած ելակով, նանայի տերևներով և լայմի ցեդրայով։ Դնել սառնարանում 3–4 ժամ, մինչև ամբողջությամբ պնդանա։
Published on 8/11/2026