Զաթարով լոշիկներ
Ingredients
4 tbsp զաթար (համեմունք)
0.25 cup ձիթապտղի ձեթ
Խմոր
1.5 cup ալյուր
0.5 cup տաք ջուր
1 tsp խմորիչ
0.5 tsp աղ
0.25 tsp շաքար
1 tbsp ձիթապտղի ձեթ
Instructions
- 1
Տաք ջրի մեջ ավելացնել խմորիչը և շաքարը, խառնել և թողնել 10 րոպե հանգստանա: ! Եթե ձեր խմորիչը արագ ազդող է, ապա սպասելու կարիք չկա։
- 2
Ալյուրը մաղել, ավելացնել աղը և խառնել։
- 3
Ալյուրին ավելացնել ձիթապտղի ձեթը և խմորիչի խառնուրդը և խմոր հունցել։
- 4
Պատրաստված խմորը պետք է ծածկել և թողնել 1 ժամ հանգստանա։
- 5
Մինչև խմորը պատրաստ կլինի օգտագործման համար, կարելի է ձիթապտղի ձեթը և զաթարը խառնել։
- 6
Երբ խմորը պատրաստ լինի, այն պետք է բաժանել 4 մասի։
- 7
Ամեն կտորը կլորացնել և ձեռքերով բացել, պետք է ստացվի մոտ 0.5 սմ հաստությամբ լոշիկ։
- 8
Լոշիկի վրա մատներով փոսիկներ պետք է անել, վրան քսել զաթարի խառնուրդը։
- 9
Լոշիկները պետք է եփել նախորոք 200C տաքացված ջեռոցում 8-10 րոպե։
Published on 8/7/2026