Կաթնահունց

Իմ մանկության համը` Զատիկի քաղցր հաց

Prep: 5h 0mCook: 30mServes: 10

Ingredients

  • 250 ml կաթ

  • 8 g խմորիչ

  • 500 g ալյուր

  • 105 g շաքարավազ

  • 4 piece ձվի դեղնուց

  • 80 g կարագ

  • 0.25 tsp վանիլին

  • 0.25 tsp հիլ

  • 0.25 tsp մշկընկույզ

  • 1 pinch աղ

  • 0.5 tbsp ձեթ

  • քունջութ

  • ջուր

  • մեղր

Instructions

  1. 1

    Նախ սենյակային կաթին (30C) ավելացնում ենք 1 թ.գ. շաքարավազ (5գ), խմորիչ և թողնում տաք տեղում 30 րոպե, որ ակտիվանա: Երբ պատրաստ լինի վրան պղպջակներ կլինեն և թշոց կլսեք:

  2. 2

    Խմորիչի խառնուրդին ավելացնում 3 ձվի դեղնուց, խառնում, ավելացնում ենք մեր չոր բաղադրիչները (ալյուր, շաքարավազ, աղ), համեմում հիլի և մշկընկույզի փոշիով, վանիլի շաքարավազով:

  3. 3

    Խմոր ենք հունցում: Պետք է երկար հունցել մանավանդ, եթե ձեռքով եք հունցում, ապա մոտ 10 րոպե հունցեք:

  4. 4

    Մաս-մաս ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագը և շարունակում հունցել:

  5. 5

    Թասիկի մեջ ձեթ ենք քսում, նաև ձեթով պատում ենք խմորը և դնում այդ ամանի մեջ, ծածկում ենք խմորը և թողնում 1,5 ժամ տաք վայրում: Եթե շատ բարձրանա կարող եք կրկնահունց անել, նորից ծածկել և թողնել:

  6. 6

    Խմորը կիսում ենք 3 մասի, քիչ ալյուրով աշխատելով, ստանում ենք 3 երկար լարեր: Կարող եք գլորել, 2 ծայրերից ձգել:

  7. 7

    Նախ պետք է հյուսել խմորը, ապա շրջան ձևավորել: Ուշադիր եղեք, որ ծայրերը դուրս չմնան, որ չբացվի: Ծայրերը այնպես արեք, որ տակը լինի:

  8. 8

    Արդեն հյուսած շրջանը կրկին թողնում ենք հանգստանա 30 րոպե: Այս ընթացքում ավելի կմեծանա, կուռի:

  9. 9

    1 ձվի դեղնուցը խառնում ենք 2 ճ.գ. կաթի հետ, քսում հյուսքի վրա, ավելացնում քունջութը:

  10. 10

    Եփում ենք 180 C տաքացրած ջեռոցում 20-30 րոպե կամ մինչև կկարմրի:

  11. 11

    Ջեռոցից հանում ենք և տաք-տաք վիճակում վրան քսում մեղրաջուր (1/1 հարաբերակցությամբ):

Published on 4/2/2026