Կանաչ Ափսե
Թարմ ու հագեցնող նախաճաշի
Ingredients
2 piece Ձու
Ֆետա պանիր
Հունական յոգուրտ
Ձիթայուղ
Թարխուն
Սամիթ
Մաղադանոս
Նանա
Կիտրոնի կեղևի քերուկ
Անչոուս
Ոլոռ
Կարագ
Պղպեղ
Աղ
Instructions
- 1
Հունական յոգուրտը և ֆետան ձիթապտղի յուղի ու սև պղպեղի հետ միասին հարիր մինչև հարթ դառնա։ Դիփը պետք է լինի կրեմային, բայց ոչ ջրիկ։ Եթե ֆետան շատ ավելացնես՝ կարող է ստացվել աղի, իսկ եթե յոգուրտը շատ լինի՝ ավելի ջրիկ։ Պատրաստելու ընթացքում համտեսիր և ադապտացրու քո նախընտրությանը։ Ես ֆետան ավելի գերակշռող եմ ավելացրել՝ ավելի խիտ և արտահայտված համ ստանալու համար, փոխարենը կանաչիներին աղ չեմ ավելացրել։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև լիմոնի կեղևի քերուկ կամ մի քանի կաթիլ լիմոնի հյութ։
- 2
Ձուն եփիր ըստ քո նախընտրության։ Ես սիրում եմ թերխաշ տարբերակը՝ եփել էի մոտ 7 րոպե։ Եփելուց հետո տեղափոխիր սառը ջրի մեջ և մաքրիր կեղևը։
- 3
Թարմ ոլոռը կարագով տապակիր մի քանի րոպե, մինչև թեթև փափկի։
- 4
Մատուցելու համար ափսեի հիմքում տարածիր ֆետա դիփը։ Վրան ավելացրու մեծ կտրտված կանաչիներ (ես վերցրել էի թարխուն, սամիթ, նանա և մաղադանոս), ապա ավելացրու ոլոռը, կիսված ձուն և յուրաքանչյուր ձվի վրա մեկական անչոուս։ Շատ հետաքրքիր և հավասարակշռված համադրություն է ստացվում։
- 5
Վերջում ավելացրու թարմ աղացած սև պղպեղ և լիմոնի կեղևի քերուկ։
- 6
Մատուցիր թարմ կամ թեթև տապակված հացի հետ։ 🤍✨
Published on 2/16/2026